երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Սպիտակի ոլորաններում, Արթիկում, Աշոցքում, Ամասիայում և Գյումրիում ձյուն է տեղում

Սպիտակի ոլորաններում, Արթիկում, Աշոցքում, Ամասիայում և Գյումրիում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
 
Սպիտակի ոլորաններում, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրու տարածաշրջաններում տեղում է ձյուն։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: