երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սպիտակ քաղաքի «Լվա ինքդ» ավտոլվացման կետում հայտնաբերվել է տղամարդու դի

Սպիտակ քաղաքի «Լվա ինքդ» ավտոլվացման կետում հայտնաբերվել է տղամարդու դի

Հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 66/68 հասցեի ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից, ով հայտնել է, որ «Լվա ինքդ» կետում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Մալաքյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և ավագ քննիչ Մուքոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված «Լվա ինքդ» ավտոլվացման կետում MAN մակնիշի բեռնատարի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Սարգիս Սարգսյանի դին։ 

  • Կիսվել: