կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում վագոն-տնակ է այրվել

Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում վագոն-տնակ է այրվել

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04։30-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իտալական թաղամասում գտնվող ոչ բնակելի տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։25-ին: Այրվել է  չբնակեցված տնակ ( մոտ 49 քմ)։

  • Կիսվել: