Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվել է տնակ
Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում՝ փոստատան մոտակայքում, այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։16-ին, մարվել՝ 08:06-ին:


