շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք

Սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք։ Փետրվարի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևմտյան է` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ:

  • Կիսվել: