ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, մարտի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։
 
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2025
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
 
Երևան քաղաքում մարտի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։
 
Մայրաքաղաքում մարտի 17-ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14....+16 աստիճան։

  • Կիսվել: