հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Մարզերում փետրվարի 13-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-18-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6 , 17-18-ին և գիշերը և ցերեկը ևս 3-5 աստիճանով։

  • Կիսվել: