երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

 

Մարզերում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։

 

Հունվարի 10-11-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

  • Կիսվել: