Սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ
Երևանում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
«Մարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին արևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»: