կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել

Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 04:56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 07:16-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 24 քմ), փայտյա առաստաղը (մոտ 42 քմ), պատշգամբում ջերմահարվել է փայտյա առաստաղը (մոտ 22 քմ) և տան գույքը:

  • Կիսվել: