չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սպանդարյան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Սպանդարյան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 7-ին, ժամը 20:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ հունվարի 8-ին, ժամը 00։14-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

  • Կիսվել: