հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սոթքում ու Նորաբակում խուճապ չկա, կրակոցները լսելի չեն եղել. մարզպետ

Սոթքում ու Նորաբակում խուճապ չկա, կրակոցները լսելի չեն եղել. մարզպետ

Քիչ առաջ եղել եմ Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ բնակավայրերում, շփվել եմ բնակիչների հետ, խուճապային տրամադրություն չկա, զբաղված են իրենց աշխատանքներով։ Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից՝ առավոտյան նախաձեռնած սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ 1 վիրավոր։

«Իմ այցերի ընթացքում որևէ բնակավայրից կրակոցի ձայն չի լսվել, գյուղերի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձանագրված չեն։ Դաշտերում կային աշխատող գյուղացիներ, նրանց հետ զրուցել եմ և դեռ նրանք էին ինձ հավաստիացնում, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքները, ոչ ոք չի խանգարելու նրանց», -հավելեց Կարեն Սարգսյանը։

Խոսելով սադրանքի հետևանքով սահմանամերձ դպրոցներում դասապրոցեսի հնարավոր դադարեցման մասին՝ մարզպետն ասաց, որ սեպտեմբերմեկյան բոլոր միջոցառումները մարզային դպրոցներում անցկացվել են բնականոն հունով, դասընթացի դադարեցում կամ տեղափոխություն չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: