երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սոթքում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել

Սոթքում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել

Սոթք գյուղում 12-ամյա երեխա է ինքանսպանություն  գործել: Ինչպես InfoPort.am-ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել ապրիլի 2-ին՝ ժամը 11.15-ին, բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է կախվել:

«Մեկնած օպերատիվ-քննչական խմբին Սոթք գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 2007 թ.ծնված տղային տեսել է իրենց գոմի մուտքի դռան մոտ գտնվող երկաթյա ձողից հակի թելով կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,   նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: