շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սոցապնախարարությունը հուշագիր է կնքել 44-օրյա պատերազմի նահատակին նվիրված հիմնադրամի հետ

Սոցապնախարարությունը հուշագիր է կնքել 44-օրյա պատերազմի նահատակին նվիրված հիմնադրամի հետ

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հզորացման, ըստ գնահատված կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխգործակցության հուշագիր է կնքել 44-օրյա պատերազմի նահատակ Կարո Հովագիմյանի հիշատակին նվիրված «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի հետ։

Հիմնադրամի ստեղծումը պատերազմից հետո իրականացվող այն նախաձեռնություններից է, որի հիմքում գաղափար ու կյանք է դրված, ու որը լիարժեք ծառայում է իր նպատակին։ Ուրախ կլինենք իրականացնել թիրախային ծրագրեր՝ համատեղ ջանքերով։

Հուշագրի շրջանակում նախատեսում ենք հիմնադրամի կրթական, բժշկական և սոցիալական աջակցություն տրամադրելու արդյունավետ փորձը կիրառել նաև նախարարության ենթակայությամբ գործող՝ երեխաների ցերեկային և շուրջօրյա խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ։

  • Կիսվել: