հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
SMS-ի փոխարեն հեռախոսազանգ․ ՃՈ-ի հայտարարությունը

SMS-ի փոխարեն հեռախոսազանգ․ ՃՈ-ի հայտարարությունը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով https://roadpolice.am/ կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության միջոցով ստանալու փոխարեն, այսուհետ կստանաք հեռախոսազանգի միջոցով:
Հավելենք, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն արվել:

  • Կիսվել: