ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Սկարլետ» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը մարվել է

«Սկարլետ» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 6-ին՝ ժամը 16։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 90/8ա հասցեում գտնվող տետրերի արտադրամասի երկրորդ հարկից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սկարլետ» ՍՊԸ-ի օդատար համակարգում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։45-ին, մարվել՝ 17։52-ին։ Այրվել է օդատար համակարգի պոլիէթիլենային ներքին երեսպատումը (մոտ 3 քմ)։

  • Կիսվել: