չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Սիզընս» այգու ամբողջ տարածքում կարգելվի ինքնագլորների օգտագործումը

«Սիզընս» այգու ամբողջ տարածքում կարգելվի ինքնագլորների օգտագործումը

Արամի և Փավստոս Բուզանդ փողոցների մեջտեղում գտնվող «Սիզընս» այգին հայտնում է՝ հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, որոշում են կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը։

«Հուսանք՝ շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ»,- ասված է այգու հայտարարության մեջ։

  • Կիսվել: