երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ են զոհվել՝ մայր ու որդի Միրնա եւ Ալպեր Թենքեճյանները։

Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանի խոսքով  նույն ընտանիքի հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել։

Ներսոյանի խոսքով` երկրաշարժի հետևանքով ամենա շատը տուժել է Հալեպը։ Պետությունը կոչ է արեք մարդկանց օգնության ցուցաբերել։ Նա նշեց, որ այս պահին անձրև է տեղում և բավական ցուրտ է` օգնություն ցուցաբերելը դժվար է։

Ներսոյանը նշում է` այլ հայերից ում հետ կապ ունի, փորձել է զանգել և կապ հաստատել` բոլորը դեռ դրսում են։

  • Կիսվել: