հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սիմիդյանն անդրադարձել է վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ

Սիմիդյանն անդրադարձել է վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 2 հարց։

Խորհուրդը նախ քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։

Տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրի 12 միջոցառումից 10-ը կատարվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ։

2022 թվականին Շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 2,229,199,273 ՀՀ դրամ։

Ապա անդրադարձ է կատարվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների կատարողականի գնահատումները հաստատելու վերաբերյալ հարցին։

Նիստի ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանի նախաձեռնությամբ օրակարգային հարցերից զատ քննարկվել են նաև շրջակա միջավայրի ոլորտում վերջին շրջանի օրենսդրական բարեփոխումները և նոր կարգավորումները, որոնք ենթադրում են տեսչական մարմնի առավել ներգրավվածություն և ծանրաբեռնվածության ավելացում։

Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների ապահովմանը և վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ։

Նախարարը խնդրել է առավել խիստ լինել և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարությունների ժամանակ Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքի դրույթների կիրակման նկատմամբ։

 

  • Կիսվել: