շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սիլ Ինշուրանսը» հերքում է «Ժողովուրդ» օրաթերթին

«Սիլ Ինշուրանսը» հերքում է «Ժողովուրդ» օրաթերթին

«Ժողովուրդ» օրաթերթը իր այսօրվա թիվ 3(2669) համարում ակնհայտ կեղծ և զրպարտություն պարունակող տեղեկատվություն է տարածել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի վերաբերյալ, որն էլ արտատպել էին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, ըստ որի «ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սև ցուցակում»։ Այս մասին հայտնում են «Սիլ Ինշուրանս» ընկերությունից։

«Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հոդվածում նշված տեղեկատվությունը իրականության հետ որևէ աղերս չունի, Ընկերության իրավունքները խախտող ակնհայտ սուտ է և արատավորում է Ընկերության գործարար համբավը։ «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն դիմել է թերթին՝ զրպարտությունը հերքելու պահանջով»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: