կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շվեդիան ընտրությունների դիտարկման համար կուղարկի ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին

Շվեդիան ընտրությունների դիտարկման համար կուղարկի ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այսօր՝ հունիսի 15-ին, հանդիպել է Հայաստանում ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Օուեն Մերֆիի եւ նրա տեղակալ Ստեֆան Քրաուսի հետ:

«Շվեդիան ընտրությունների դիտարկման համար կուղարկի ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ներկայացուցիչներին։ Բացի այդ, Շվեդիայի խորհրդարանի մի քանի անդամներ կժամանեն ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ ընտրությունների դիտարկման առաքելություններին միանալու նպատակով: Դեսպանատունն իր հերթին կհետեւի ընտրություններին՝ այցելելով մի շարք ընտրատեղամասեր», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: