շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 8 ամիս օգնություն կստանան

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 8 ամիս օգնություն կստանան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները ևս 8 ամիս օգնություն կստանան։

Խրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 21 մլն 108 հազար դրամ, որն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հատկացնել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից:

Խոսքը՝ ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիների մասին է, ովքեր դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300 000 դրամ, իսկ 2021 թվականի փետրվար ամսից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ՝ ամսական 68000 դրամ:

Նրանք ամսական 68 000 դրամ աջակցություն կստանան ևս 8 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ:

  • Կիսվել: