կիրակի, փետրվար 5
5 / 2 / 2023
Շուրջ 800 աշակերտ մասնակցել է քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին․ լուսանկարներ

Շուրջ 800 աշակերտ մասնակցել է քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին․ լուսանկարներ

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն անդրադառնալով  քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին, ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

Շուրջ 800 աշակերտ է այս տարի մասնակցել քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին, այցելել պատմամշակութային կենտրոններ, թանգարաններ, նաև համայնքային հիմնարկներ։

Ծրագրին մասնակցում են հիմնականում 7-րդ և 8-րդ դասարանցիները։ Տարվա վերջին այցը քաղաքային տնկարան էր։

Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ երեխաներին ուղեկցեցինք ջերմատուն, որտեղ աշակերտները

ծանոթացան Երևանում տնկվող ծառերի ու բույսերի աճեցմանն ու խնամքին: Նրանք սիրով մասնակցեցին նաև տնկարանի աշխատանքներին:

Վստահ եմ, որ այցերի ընթացքում երեխաները ձեռք են բերում նոր գիտելիքներ:

Ծրագիրը լինելու է շարունակական նաև հաջորդ տարի:

 

 

  • Կիսվել: