հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Շուկայի վերահսկման տեսչական մարմինը 2025թ. ավելի քան 1,1 մլն դոլարի տուգանքներ է նշանակել

Շուկայի վերահսկման տեսչական մարմինը 2025թ. ավելի քան 1,1 մլն դոլարի տուգանքներ է նշանակել

2025թ. հայտնաբերված խախտումների համար կայացվել է 620 որոշում՝ ընդհանուր 418 միլիոն դրամի (մոտավորապես 1.1 միլիոն դոլար– խմբ.) տուգանքներ կիրառելու վերաբերյալ: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

Նրա խոսքով՝ 418 միլիոն դրամից 220 միլիոն դրամն արդեն վճարվել է, վճարումները շարունակվում են։ Կոտոլյանը վստահեցրել է, որ տուգանքները ծայրահեղ միջոց են, որոնք կիրառվում են որպես վերջին միջոց։

Նա նշել է, որ չնայած տարեկան ծրագրում ներառվել է 600 ստուգում, անցկացվել է 842-ը՝ 242-ով ավելի։ «637 դեպքում հայտնաբերվել է պահանջների անհամապատասխանություն»,- ավելացրել է պաշտոնյան։ Կոտոլյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների համաձայն՝ իրականացվել է 110 ստուգում, 71 ստուգում՝ հարցումների եւ բողոքների, 10 ստուգում՝ այլ գերատեսչությունների հարցումների հիման վրա։

  • Կիսվել: