հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շրջակա միջավայրի փոխնախարարն այցելել է Սյունիքի մարզի պահպանվող տարածքներ

Շրջակա միջավայրի փոխնախարարն այցելել է Սյունիքի մարզի պահպանվող տարածքներ

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Աննա Մազմանյանը Սյունիքի մարզում է: ՊՏԱԾ-Հ ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ նախատեսվում են այցեր ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի տարածքներ:
 
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
 
Ծրագրի նպատակն է նաև երկարաժամկետ կտրվածքով նպաստել հարավային Կովկասի կենսաբազմազանության պահպանմանը՝ առանց բացասական ազդեցություն թողնելու գյուղական համայքների բնակչության եկամտի և կենսամակարդակի վրա: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում:
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներքո գործող 3 կառույցների համար («Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառ-տնտեսություն մասնաճյուղ, Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժին) Կապանում քաղաքում վարչական շենք է ձեռք բերվել։ Շենքի վերանորոգման և 3-րդ հարկի նախագծման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։ Նախարարի տեղակալը այցելեց և տեղում դիտարկեց շենքային պայմանները և վերանորոգման ընթացիկ աշխատանքները:
 
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի աշխատակազմի հետ հանդիպում-քննարկման ընթացքում քննարկվեց ծրագրերի կատարման ընթացքը, վեր հանվեցին դրանց սահուն ընթացքին խոչընդոտող խնդիրները: Բարձրացված հարցերը համակարգելու և տեսակավորելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Նախատեսվում են հանդիպումներ անցկացնել առանձնացված հարցերի օրակարգերով, իսկ նախաձեռնողներին՝ հնարավորություն ընձեռել հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
 
Ծրագիրն հիմնականում ընդգրկում է Սյունիքի մարզի հարավային հատվածը՝ թիրախային յոթ պահպանվող տարածքներով (մոտ 80,000 հա, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող) և անտառային տարածքներով, ինչպես նաև 32 համայնքներով (որպես ՊՏ-ներին հարակից ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային համայնքներ, տեղակայված Մեղրու, Կապանի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում):
 
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ շատ կարևոր է ներկա իրավիճակն ու մարտահրավերները նույնպես ներառել ծրագրերի աշխատանքային օրակարգ։
 
Հետպատերազմական այս փուլում միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ առավել առաջնային է այն հանգամանքը, որ բոլոր քայլերը համապատասխանեն հետպատերազմական իրականությանը և իրենց արդյունքներով միտված լինեն Հայաստանում

  • Կիսվել: