կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Շնորհակալություն. Ավինյանի արձագանքը վարչական շրջանի երկու աշախատակցի՝ աշխատանքից ազատելու լուրին

Շնորհակալություն. Ավինյանի արձագանքը վարչական շրջանի երկու աշախատակցի՝ աշխատանքից ազատելու լուրին

Պարոն Բալայան, ձեզ մոտ մենք որոշակի խնդիրներ էինք արձանագրել ինքնակամ շինությունների հետ կապված և որոշ աշխատակիցների անփույթ աշխատանքի հետ կապված։ Այսպես այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հայկ Բալայանին դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է այդ գործով։

«Պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ ձեզ, որ վարչական շրջանի երկու աշխատակից իրենց լիազորված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով ազատվել են աշխատանքից»,-հայտնեց Հայկ Բալայանը։

Ավինյանն արձագանքեց և ավարտեց խորհրդակցությունը՝ ասելով. «Շնորհակալություն, այսքանը»։

  • Կիսվել: