ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
ՇՄ նախարարի տեղակալը Շվեդիայի պատվիրակությանը ներկայացրել է COP17-ի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՇՄ նախարարի տեղակալը Շվեդիայի պատվիրակությանը ներկայացրել է COP17-ի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության պատվիրակությանը՝ համագործակցության և փորձի փոխանակման շրջանակում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
 
Հանդիպման ընթացքում փոխնախարարը կարևորել է Շվեդիայի և սկանդինավյան երկրների փորձը թափոնների կառավարման ոլորտում, նշելով, որ այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ կայուն և արդյունավետ համակարգերի ձևավորման տեսանկյունից։
 
Արա Մկրտչյանն անդրադարձել է նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP17)՝ ներկայացնելով այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
 
Թափոնների կառավարման համատեքստում շեշտվել է վարքագծի կանոնների մշակման և կիրառման, ինչպես նաև խրախուսական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որպեսզի քաղաքացիները խրախուսվեն անցնելու աղբի տեսակավորման մշակույթին։
 
Քննարկվել է նաև պլաստիկ պարկերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը, որը ստացել է դրական եզրակացություն Ազգային ժողովում, ինչպես նաև պլաստիկի կրճատմանն ուղղված այլ մեխանիզմներ։

  • Կիսվել: