շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շիրակում Volkswagen Touareg-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Շիրակում Volkswagen Touareg-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Հունվարի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գնել Սարգսյանը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 24 կմ-ին իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, «Ղոչի աղբյուր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս  եկել երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվերով, բախվել քարերին ու հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Սուսաննա Կարապետյանը «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ Իսկ Գ․ Սարգսյանն ու մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Ռաֆայել Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Վարորդին և ուղևոր Ս․ կարապետյանին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարաները, իսկ մյուս ուղևոր Ռ․ Մնացականյանին հրշեջ-փրկարարները դուրս բերելուց հետո հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ 

  • Կիսվել: