երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած

Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 09:30-ի սահմաններում, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը: 
 
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն»:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված  քաղաքացիները նշել են, որ վթարի պատճառը եղել է «Howo» բեռնատարի վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: 

  • Կիսվել: