հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի փողոցում մեքենաներ են բախվել

Շիրակի փողոցում մեքենաներ են բախվել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։

 

  • Կիսվել: