ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակի նախկին մարզպետը հայտարարություն է տարածել

Շիրակի նախկին մարզպետը հայտարարություն է տարածել

Շիրակի մարզի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ մոտ օրերս հանդես կգա ճեպազրույցով:

Հայտարարության մեջ ասված է. ՛՛Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,

Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։

Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական եւ միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄ-երին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջեւ ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության եւ փոխգործակցության համար։

Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին։

Հարգանքով՝ Տիգրան Պետրոսյան՛՛:

  • Կիսվել: