չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել

Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչներն «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, գ. Արդենիս): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Մասնավորապես՝
- արտադրական օբյեկտի հատակները եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել լվացվող, ախտահանվող նյութերից,
- պատերի մակերևույթների որոշ հատվածներում առկա են եղել վնասված, կոտրված և անհարթ հատվածներ,
- առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: