ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շիրակի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը համատեղ կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Շիրակի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը համատեղ կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով Գյումրիում էր մասնավոր այցով։ Այս մասին Շիրակի մարզպետը գրել է Ֆեյսբուքյան իր էջում։

«Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։

Ի թիվս այլ հարցերի, տկն. դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր»,- գրել է մարզպետը։

  • Կիսվել: