երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Շիրակի մարզպետն Անիի համայնքապետարանում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Շիրակի մարզպետն Անիի համայնքապետարանում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր Անիի համայնքապետարանի վարչական շենքում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արման Սարիբեկյանին։
 
Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении
 
Մարզպետը խոսքում նշել է, որ Արման Սարիբեկյանը համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը, սահմանված կարգի համաձայն, Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները և սահմանված մոտ ժամկետում Անի համայնքում կկայանան ընտրություններ։
 
Возможно, это изображение 2 человека, люди сидят, люди стоят и в помещении
 
«Ես ուզում եմ արձանագրել, որ համայնքային իշխանությունները 2018 թվականից հետո ոտք չէին դրել համայնքապետարան, և այսօր մենք հստակորեն կարող ենք փաստել, որ հեղափոխությունը մտել է Անի համայնք։
 
Պարոն Սարիբեկյան, ես վստահ եմ, որ դուք գիտակցում եք, թե ձեր ուսերին ինչպիսի բեռ և պատասխանատվություն են դրված՝ համայնքի ժողովրդի առաջ՝ առաջինը, սպասումների առաջ, ինչու չէ, նաև քաղաքական ուժի առաջ, որովհետև այս պատասխանատու ժամանակահատվածում՝ շուրջ երեք ամիս ու կես, դուք պաշտոնավարելու եք մինչև ՏԻՄ ընտրությունների անցկացումը։ Բավականին բարդ գործընթաց է լինելու, քանի որ փաստացիորեն համայնքն այս պահին չունի ավագանի, և դա բավական բարդացնում է աշխատանքը։
 
Ընթացիկ տարում չի հաստատվելու բյուջե, և հաջորդ տարվա բյուջեն գործելու է նախորդ տարվա համամասնությամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախապես ներկայացված էին, նույնպես չեն կարող հաստատվել ավագանու բացակայության պարագայում»,- նշել է մարզպետը։
 
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
 
Նազելի Բաղդասարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Անիի ցուցանիշները մարզային կատարողականի վրա խիստ բացասական ազդեցություն են թողնում։
 
Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայի իր առջև դրված պարտականությունները պատվով կատարելու համար։
 

  • Կիսվել: