երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Շիրակի մարզի ՊՈԱԿ–ների 4620 աշխաակիցներ պարգևավճար են ստացել, որից 3085–ը՝ ուսուցիչներ են. մարզպետարան

Շիրակի մարզի ՊՈԱԿ–ների 4620 աշխաակիցներ պարգևավճար են ստացել, որից 3085–ը՝ ուսուցիչներ են. մարզպետարան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ 2025-ի ավարտին մարզպետի աշխատակազմի ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեցել են տնտեսած գումար, աշխատակիցներին հատկացրել են պարգևավճար. 443 մլն 807 հազար դրամ գումարը բաշխվել է 4620 աշխատակցի։

Մարզպետարանից հայտնում են, որ պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի բնագավառի աշխատակից։

  • Կիսվել: