երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի՝
 
Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի),
 
Վահրամաբերդ,
 
Կապս գյուղերի ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: