ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակի մարզի ավտոճանապարհների Վարդաղբյուր, Քեթի, Ջաջուռ հատվածներում ձնաբուք է, տեսանելիությունը՝ ցածր

Շիրակի մարզի ավտոճանապարհների Վարդաղբյուր, Քեթի, Ջաջուռ հատվածներում ձնաբուք է, տեսանելիությունը՝ ցածր

Շիրակի մարզպետարանից հայտնում են․

«2021 թվականի փետրվարի 17-ին ժամը 11․45-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Ձյան շերտի հաստությունը որոշ հատվածներոմ հասնում է 5-ից 10 սմ։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհներն սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 17 միավոր տեխնիկա։

Մարզում փակ ճանապարհներ չկան, որոշ հատվածներում՝ Վարդաղբյուր, Քեթի, Ջաջուռ ձնաբուք է, տեսանելիությունը ցածր է (80-100մ), որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով»։

  • Կիսվել: