ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Շինուհայր գյուղի խաչմերուկում ձնաբքի պատճառով արգելափակվել էր մոտ 350 մեքենա, 1100 քաղաքացի

Շինուհայր գյուղի խաչմերուկում ձնաբքի պատճառով արգելափակվել էր մոտ 350 մեքենա, 1100 քաղաքացի

Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այս ահազանգը ստացվել է հունվարի 22-ին, ժամը 07։23-ին։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատներից և Շինուհայրի հենակետից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել հարյուրից ավել տրանսպորտային միջոցներ:

Օպերատիվ և ինտենսիվ աշխատանքների արդյունքում ժամը 08։30-ից մինչև հունվարի 23-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 բեռնատար, 311 մարդատար ավտոմեքենա և 1086 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Նշվում է, որ տեղանքի առանձնահատկությունից ելնելով՝ փրկարարները մշտապես նշված ավտոճանապարհին իրականացնում են հերթապահություն, հետևում օպերատիվ իրավիճակին և օգնության հասնում այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են արգելափակման մեջ։

  • Կիսվել: