հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շղթայական ավտովթար «Բելաջիո» ռեստորանի մոտ

Շղթայական ավտովթար «Բելաջիո» ռեստորանի մոտ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Անի Մանուկյանի վարած Hyundai մակնիշի, Վահագն Խաչատրյանի վարած Kia մակնիշի, Կարեն Պապոյանի վարած Opel մակնիշի, Տիգրան Բաղդասրյանի վարած Mercedes մակնիշի և Աշոտ Շահնազարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը:  Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:  Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: