հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շղթայական ավտովթար Երևանում, վարորդներից 5-ը կանայք են․ կան տուժածներ

Շղթայական ավտովթար Երևանում, վարորդներից 5-ը կանայք են․ կան տուժածներ

Դեկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-16։30-ն ընկած ժամանակահատվածում Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտ, բախվել են BMW E60 և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող Kia Forte և Mercedes ML մակնիշի ավտոմեքենաներին։ Mercedes ML-ն էլ հետընթաց բախվել է Toyota Vitz-ին, Toyota Vitz-ն էլ բախվել է Nissan March-ին։

Բախման հետևանքով վնասվել են նաև կայանված Hyundai Elantra-ին ու Mercedes A170-ին։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենաների վարորդներից հինգը կանայք են։

  • Կիսվել: