երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Շղթայական ավտովթար Երևանում․ Սասունցի Դավիթ փողոցում բախվել են «Toyota Altezza»-ն, «Dodge»-ը, «Mercedes» միկրոավտոբուսը և 2 «Opel Astra»-ներ

Շղթայական ավտովթար Երևանում․ Սասունցի Դավիթ փողոցում բախվել են «Toyota Altezza»-ն, «Dodge»-ը, «Mercedes» միկրոավտոբուսը և 2 «Opel Astra»-ներ

Այսօր՝ մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ  նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել  «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել պարեկներ Արթուր Հարությունյանը և Անդրանիկ Սաֆարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: