չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում. կան տուժածներ

Շղթայական ավտովթար՝ Երևանում. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաներում Տիգրան Մեծ պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հարութ Աղաջանյանի վարած «BMW» մակնիշի, 34-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած «Fiat» մակնիշի, 49-ամյա Մուշեղ Նիկոյանի վարած «Hyundai» մակնիշի և 27-ամյա Արտակ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով Հ. Աղաջանյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ավտոմեքենաներից «Fiat»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «BMW»-ն մի իսկական ավտոմեքենաների ջարդ է իրականցրել, ու մինչ դեպքի վայր կժամանեին պարեկները, «BMW»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն երբ ժամանեցին պարեկները, «BMW»-ի համարանիշները մի երիտասարդ բերեց և նորից փակցրեց ավտոմեքենայի վրա:

  • Կիսվել: