շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Audi-ն ու 2 Opel

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Audi-ն ու 2 Opel

Այսօր՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Վեգա»-ի դիմաց, բախվել են BMW, Audi և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, այդ թվում՝ վնասված:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութւան Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարների աշխատանքը չխոչընդոտելու համար պարեկներ Սուրեն Փաշայանն ու Նարեկ Սուքիասյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջանա, ինչը նրանց հաջողվել է: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: