շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում, այս տարի ավելի քիչ անցքեր ենք անելու. փոխքաղաքապետ

Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում, այս տարի ավելի քիչ անցքեր ենք անելու. փոխքաղաքապետ

Անցած տարի մենք ասացինք, որ Հանրապետության հրապարակում լուսավորության համար անցքերը էականորեն ավելի քիչ քանակով են բացվելու, քան նախանցած տարի և դա լինելու է նրա հաշվին, որ պատրաստվելու են մետաղյա կարկասներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Կոնստրուկցիաներ են լինելու համապատասխան, որոնց վրա արդեն առանձին էլ ավելի շատ անցքեր չեն բացվելու, շատ սարքավորումներ ամրացվելու են հենց այդ կոնստրուկցիաների վրա և ինչպես նախանցած տարի, ինչպես անցած տարի ծրագրի իրականացումից հետո այդ անցքերը փակվելու են։

Անցքերի փակման էլ, ի դեպ, շատ ուշադիր ենք հետևում, համապատասխան ինստիտուտի հետ աշխատանք է եղել, թե ինչ նյութով փակվեն անցքերը:

Հաշվի առնելով, որ այդ հարցը շատ է կարևորվում մեր հանրության կողմից, չնայած պայմանագրում արդեն վաղուց գրված էր, որ անցքերը պետք է փակվեն։ Ասեմ ավելին, հաշվի առնելով «Սինեմարտ» ընկերության պատասխանատվության աստիճանը, այս տարիների ընթացքում ես վստահ եմ, որ հիմա անցքերի քանակը ավելի քիչ կա, քան մինչև այդ, որովհետև իրենք իրենց աշխատանքի իրականացման ընթացքում, այսպես խոսակցական լեզվով ասած, ասում են՝ ուր ձեռքներս հասնում է, ձեռի հետ այդ անցքերն էլ ենք փակում»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը:

Նա հայտարարեց, որ ոչ միայն փակվում են նոր բացված անցքերը, այլեւ տարիներ առաջ եղած անցքերը. «Ամեն տարի նոր անցքեր չեն բացվում, նախորդ տարվա անցքերն են օգտագործվում: Ճիշտ է, դրանք այնքան լավ ու խնամքով են փակվում, որ հաճախ իրենց գտնելը դժվար է լինում, բայց ընդհանուր առմամբ այս տրամաբանությամբ է իրականացվում»,- ասաց փոխքաղաքապետը:

  • Կիսվել: