կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շենգավիթում ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավորներից 3-ը երեխաներ են. մանրամասներ

Շենգավիթում ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավորներից 3-ը երեխաներ են. մանրամասներ

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց - Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։  Այս մասին  հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, նրանցից 3-ը երեխաներ են։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: