երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Շատինով անցնող ջրատարի վրայի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում

Շատինով անցնող ջրատարի վրայի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրով անցնող Սատնաղբյուր d=273 մմ-ոց մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականներն բնակիչների կողմից մինչ օրս պահվում են փակ վիճակում։ Ըմբոստանալով ընկերության աշխատակիցների դեմ՝ բնակիչներն արգելում են փականի բացման/փակման աշխատանքներ իրականացնել։

Վերոնշյալով պայմանավորված՝ հունվարից մինչ մարտի 1-ը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ստորև՝ ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկը։

  • Կիսվել: