չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շատ տեղերում մեզ թվացել է, որ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է՝ մեր դեսպանատունը մի շենքի միջանցք է. վարչապետ

Շատ տեղերում մեզ թվացել է, որ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է՝ մեր դեսպանատունը մի շենքի միջանցք է. վարչապետ

Մենք նկատեցինք, որ մեր դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձինք: Այս մասինայսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Շատ շնորհակալ ենք, որ 90–ականներին սփյուռքի մեր շատ հայրենակիցներ աջակցել են դեսպանատներ հիմնելու գործում, բայց 2019-2020 թվականին մասնավոր ֆինանսավորումով դեսպանատո՞ւն... Պատկերացրեք` ՀՀ ոստիկանությունում լինի մի բաժին, որի փողը տալիս է, ասենք, ՛՛մասիվցի մեր սիրելի հայրենակից էսինչ–էսինչյանը՛՛: Մեր արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի՛՛:

Փաշինյանի խոսքով՝ ինքն արդեն արգելել է նման ֆինանսավորումը։

՛՛Կամ, ասենք, ԱԺ այսօրվա նիստերի հովանավորն է այսինչ այսինչյանը։ Տարօրինակ հանգամանքներ են բացահայտվում: Օրինակ, շատ տեղերում մեզ թվացել է, որ շատ ուժեղ համայնք ունենք, ուժեղ դեսպան ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի շենքի միջանցք է։ Այդտեղ մենք նորմալ շենքեր ենք ձեռք բերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի»,-ասաց վարչապետը։

 

  • Կիսվել: