Շատ լուրջ խնդիր եմ համարում այն, որ մենք չունենք լեզվական քաղաքականության մշակված և հաստատված հայեցակարգ․ Ժաննա Անդրեասյան
Շատ լուրջ խնդիր եմ համարում այն, որ մենք չունենք լեզվական քաղաքականության մշակված և հաստատված հայեցակարգ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հայերենի թարգմանության խնդիրներին:
«Պետք է տեղեկացնեմ, որ հայեցակարգի նախագիծն արդեն մշակել ենք, և սա անդրադառնում է հայերենի՝ որպես պետական լեզվի, նաև այլ լեզուների օգտագործման քաղաքականությանը»,- ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց՝ հարցն օրակարգային է, գերատեսչությունը դրանով զբաղվում է, ապա հույս հայտնեց, որ փաստաթղթի առկայությունը կլրացնի ոլորտի բացերը, և հայեցակարգի ընդունմամբ կգրանցվի որակական առաջընթաց: