երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկն իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆը. Նիկոլ Փաշինյան

Շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկն իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆը. Նիկոլ Փաշինյան

Ես շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկն իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆը: Չգիտեմ՝ նման բան կա՞, թե՞ չկա, բայց ուզում եմ ասել, որ ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, որի շրջանակում վերջինս «շեֆ» բառն էր գործածել:

«Մենք հո խմբավորո՞ւմ չենք: Կա ՀՀ Սահմանադրությամբ հաստատված պաշտոն, կարգավիճակ, ազգանուն-անուն: Ես չեմ նեղվում, որ մարդիկ իմ մասին խոսելիս անունով են խոսում, դա նորմալ բան է, բայց որ իմ մասին ասեն՝ շեֆը, եթե լսեմ, որ այդպիսի բան կա, առնվազն կխնդրեմ, որ այդ բառն իմ նկատմամբ չօգտագործեն, որովհետև դա առնվազն չի արտահայտում հարաբերությունների այն ձևը, որը կար իրականում, և որ ես պատկերացնում եմ»,- ասաց նա:

  • Կիսվել: