չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները։
 
Ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ՝ ընթանում են հողային, ինչպես նաև թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքները։
 
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։
 
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: